Բոլորը մեկ նպատակի շուրջ

Թիկունքը նույնպես ամուր է, ոչ ոք ձեռքերը ծալած նստելու իրավունք չունի, մեծ ու փոքր իրենց գործը լավ գիտեն՝ անել հնարավոր ամեն բան, որը կօգնի հայոց բանակին։

Արմավիրի մարզի ամենատարբեր հատվածներում հանդիպում ենք մարդկանց, ովքեր նախաձեռնել են ակցիաներ, որը կնպաստի օգնել հայ զինվորին և կհամալրի Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցները։

Պատերազմական այս օրերի ընթացքում Արմավիրում, իր գաղափարով ու ապագա զինվորի նվիրական ոգով բոլորին զարմացրեց 6-ամյա Վահեն։ Փոքրիկ տղան, մի քանի օր հեռուստացույցով ուշադիր հետևելով լուրերին և ծանոթանալով Արցախում քազ զինվորների սխրանքներին, երկար մտածեց ու որոշեց՝ պետք է իր լուման ունենա հայրենիքի պաշտպանության գործում։ Նախ՝ ծնողներից թույլտվություն խնդրեց վաճառել իր խաղալիքները և գումարը համահայկական հիմնադրամ փոխանցել։ Ծնողները չառարկեցին, բայց դա Վահեին չբավարարեց։ Որոշեց ազգականի նվիրած ընկույզները վաճառել: Մայրիկի հետ խորհրդակցեց ու գործի անցավ։ Տղան մեկ ընկույզի համար 100 դրամ գին սահմանեց, «վաճառքի գումարը զինվորին» պաստառ պատրաստեց ու գործի անցավ։

Վահեն գիտեր ինչ էր անում և ինչի համար
Վահե Հովհաննիսյան՝ 6 տարեկան - Պետք ա աշխատեմ, գումար տամ, որ մեր զինվորն ուժեղ լինի, հաղթի ու խաղաղություն լինի։

Առաջին օրը Վահեն փողոց դուրս եկավ և 7450 դրամի ընկույզ վաճառեց, գումարը փոխանցեց հիմնադրամ։ Տղայի մասին լուրերն արագ տարածվեցին: Բարի մարդիկ նրան ընկույզ նվիրեցին, նույնիսկ՝ պարկերով։ Օրական վաստակած գումարն արդեն 100 հազարը գերազանցում էր։ Վահեի նախաձեռնության լուրը տարածվեց նաև արտերկրում, ընկույզ գնելու ցանկություն հայտեցին ԱՄՆ-ից։ Վահեի մայրիկը՝ Աբգարյան Սիրվարդը, պատմում է. «Զանգեցին Ամերիկայից, ասեցին, որ մեզ 600 դոլար փող են ուղարկել, պոպոք ենք ուզում գնել: Ասեցի խնդրեմ ու էդպես էսօր գումարն արդեն փոխանցվել ա, ես էլ ամբողջությամբ փոխանցել եմ հիմնադրամին։ Հետո նորից հետաքրքրվողներ եղան, ասացին, որ տպավորված են Վահեի արարքով և իրենք էլ ցանկություն ունեն Վահեի միջոցով օգնել մեր զինվորներին։ Վահեն որոշել է, որ մինչև պատերազմի ավարտը պետք է գործը շարունակի: Մենք էլ դեմ չենք, չենք ուզում երեխայի ոգևորությունը կորի, թող պատերազմը շուտ վերջանա, իսկ մինչ այդ Վահեն կշարունակի ընկույզ վաճառել»։  Գնորդի պակաս Վահեն չունի: Այս օրերին Արմավիրում բոլորը միմյանց հարցնում են՝ ընկույզ գնե՞լ ես, թե՞ ոչ և ուղղորդում տղայի մոտ։ Վահեն ինչպես Արմավիրի, այնպես էլ մարզից դուրս տարբեր հատվածներում է կազմակերպում ընկույզի վաճառքը։ Քանի որ վաճառքից ստացված գումարի չափն օրեցօր մեծանում է, մայրիկը նրան մենակ չի թողնում, հետևում է հեռվից, որպեսզի երեխան մենակ չլինի։ Վահեն արդեն 1,5 մլն դրամ է փոխանցել համահայկական հիմնադրամ: Մասնագիտության հարցում չի տատանվում, կմեծանա, կդառնա զինվոր, հրետանավոր։ 

Աշակերտները նույնպես ջանք չեն խնայում, աշնանային արձակուրդները պետք է արդյունավետ օգտագործեն

Աշնանային արձակուրդներին Նորավանի միջնակարգ դպրոցի սաներն անգործ չեն մնա, կփորձեն օգտակար լինել երկու ճակատով։ Նրանք նախաձեռնել են ակցիա, որը հնարավորություն կտա կանխել կորոնավիրուսի համաճարակը և օգնել հայոց բանակին։ Արդեն 5-րդ օրն է, դպրոցի աշակերտներն Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում դիմակ են վաճառում, հասույթը Համահայկական հիմնադրամ են ուղղում։ Վաճառքից գոյացած հասույթը, որը փոխանցվել է համահայկական հիմնադրամ, գերազանցում է 1,5 մլն դրամի շեմը։

Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանի խոսքով – Հաշվի առնելով վերջին օրերի գրանցված կորոնավիրուսի ահռելի թվերը, որը գնալով աճում է, մտածեցինք ու որոշեցինք իրականացնել դիմակների վաճառք, որից ստացած ամբողջ հասույթը կուղղենք բանակին։ Դիմակներն աշակերտներին տրամադրվում է մանկավարժական, ծնողական խորհուրդների որոշմամբ ու միջոցներով։ Դիմակի համար վաճառքի գին սահմանված չէ՝ ով որքան կցանկանա, կվճարի։ Իրենք՝ աշակերտներն են փոխանցումը կատարում, որպեսզի ամեն ինչ լինի պարզ, թափանցիկ և ամեն մի լուման գնա մեր բանակին։
Աշակերտները սիրով են գործի անցել։ «Սահմանին կանգնած զինվորը պետք է ոչ մի բանի կարիք չունենա», - ասում է 11-րդ դասարանի աշակերտուհի Նինա Պետրոսյանը և ավելացնում,- «սա ամենաչնչին բանն է, որով կարող են օգնել հայոց բանակին»։
Աշակերտները դիմակները նաև անվճար են բաժանում անցորդներին, ասում են նույնքան կարևոր է վարակի տարածումը կանխելը։

Երեխաների երևակայությունն ու աշխատելու ցանկությունը սահմաններ չունի

Արմավիր քաղաքում մեծ ու փոքր նույն նպատակն են հետապնդում։ Ապագա զինվորներ, 11 տարեկան Գևորգն ու Դավիթը նույնպես աշխատում են հանուն բանակի հզորացման։ Ընկույզ վաճառող Վահեին են տեսել ու ոգևորվել՝ իրենք էլ պետք է օգնեն բանակին։

Հակոբյան Գևորգ՝ 11 տարեկան – Էն օրը, երբ ես տեսա հեռուստացույցով, որ էն երեխեն պոպոք էր վաճառում, ես էլ ասեցի ուզում եմ օգնեմ իմ հայրենիքին, բայց չգիտեմ ինչ անեմ։ Պապիկս ասեց խնձորներ կբերեմ, կվաճառես, գումարը կհավաքես, կուղարկես զինվորներին։ Երեկ 50 հազար աշխատել ենք, տարել տերմինալով գցել ենք զինվորներին։

Պատմությունները տարբեր են, նպատակը՝ նույնը

լուսանկարը՝ Նարինե Ղալեչյանի ՖԲ էջից

Արևիկցի, 87-ամյա Աշխարուհի Գրիգորյանն իր կյանքում լավ ու վատ օրեր շատ է տեսել: Պատերազմի դաշտում կռվողներից ու հայրենիքի սահմանները պաշտպանողներից յուրաքանչյուրին իր հարազատն է համարում: Թոռնիկն էլ առաջնագծում է, բայց բոլորն էլ իմ  թոռներն ու տղաներն են,- ասում է տատիկն ու  յուրաքանչյուրի առողջության համար օր ու գիշեր աղոթում։ Սահմանից այս կողմ բոլորի խաղաղ գիշերների համար նրանց ենք պարտական,- ասում է Աշխարուհի տատն ու ավելացնում,- յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր լուման ներդնել զինվորին օգնելու համար։ 87-ամյա կինը երկար չի մտածել, խնայողությունները, որն արել էր աչքը վիահատելու համար, փոխանցել է համահայկական հիմնադրամին։ Ասում է հիմա դա ամենակարևորն է, վիրահատությունը կսպասի։

Օգնել կարող ես, եթե ցանկություն ունես

Արցախից տեղափոխված ընտանիքներին հյուրընկալել են նաև արմավիրցիները։ Հայկ Խալաթյանի հարկի տակ ապրում է 5 ընտանիք՝ 28 հոգի։ 

Արևիկը, Նինան, Մարիամը, Անժելիկան ու Անգելինան Արմավիր են եկել Հադրութի շրջանի Ջրակուս գյուղից։ Եկել են քույրերի, եղբայրների, մայրիկների ու տատիկների հետ։ Չնայած նույն գյուղում են ապրել, բայց Արմավիրում են ծանոթացել, ընկերացել ու մեծ ընտանիք դարձել։ Մարիամն ու Նինան երգել շատ են սիրում, պարբերաբար ընտանիքին հավաքում են, թողնում խաղն ու հայտարարում մշակութային երեկո։ Ասում են մայրիկներին երգով պետք է քաջալերել։

Արևիկը, Նինան, Մարիամը, Անժելիկան ու Անգելինան Արմավիր են եկել Հադրութի շրջանի Ջրակուս գյուղից։ Եկել են քույրերի, եղբայրների, մայրիկների ու տատիկների հետ։ Չնայած նույն գյուղում են ապրել, բայց Արմավիրում են ծանոթացել, ընկերացել ու մեծ ընտանիք դարձել։ Մարիամն ու Նինան երգել շատ են սիրում, պարբերաբար ընտանիքին հավաքում են, թողնում խաղն ու հայտարարում մշակութային երեկո։ Ասում են մայրիկներին երգով պետք է քաջալերել։

Նինան մի քիչ հուզվում է երգելուց, հայրիկին է կարոտել, ուզում է, որ խաղաղություն լինի, հայրիկները տուն վերադառնան, մայրիկները շատ ժպտան։ Ընկերները վստահեցնում են՝ ամեն բան շուտով կավարտվի, ընտանիքները կմիավորվեն ու նորից միասին կերգեն։

Արմավիրցի Հայկ Խալաթյանը, ով Արցախյան պատերազմի վետերան է և այս օրերին չէր կարող մարտի դաշտ գնալ, սիրով հյուրընկալել է Արցախից եկած հյուրերին, հասցրել է կապվել նրանց հետ ու մեծ ընտանիք դառնալ։ Ասում է յուրաքանչյուրը պարտավոր է օգնության ձեռք մեկնել, ինչպես կարող է: Եթե առաջնագծում չես կարող լինել, ուրեմն թիկունքում պետք է օգտակար լինես։

Հայկ Խալաթյան - Երեխեքը շատ լավն են, շատ-շատ սիրում եմ բոլորին, չեմ կարող իրենց նկատմամբ անտարբեր լինեմ: Ամեն ինչ անում եմ իմ հնարավորության սահմաններում, որպեսզի նրանք իրենց լավ զգան։ Իմ ընտանիքի անդամների նման եմ վերաբերվում, դարձել ենք մեծ ընտանիք։ Տանս լույսերն են իրանք, ուզում եմ, որ ամեն ինչ շուտ ավարտվի, լավ ավարտվի, իրենք հասնեն իրենց տունն ու ամուսիններին, եղբայրներին, երեխաներին։ Շատ եմ կարոտելու իմ ընտանիքին, բայց արդեն պայմանավորվել ենք՝ սա իրենց երկրորդ տունն է, հյուր ենք գնալու միմյանց։

Հայկ Խալաթյան - Երեխեքը շատ լավն են, շատ-շատ սիրում եմ բոլորին, չեմ կարող իրենց նկատմամբ անտարբեր լինեմ: Ամեն ինչ անում եմ իմ հնարավորության սահմաններում, որպեսզի նրանք իրենց լավ զգան։ Իմ ընտանիքի անդամների նման եմ վերաբերվում, դարձել ենք մեծ ընտանիք։ Տանս լույսերն են իրանք, ուզում եմ, որ ամեն ինչ շուտ ավարտվի, լավ ավարտվի, իրենք հասնեն իրենց տունն ու ամուսիններին, եղբայրներին, երեխաներին։ Շատ եմ կարոտելու իմ ընտանիքին, բայց արդեն պայմանավորվել ենք՝ սա իրենց երկրորդ տունն է, հյուր ենք գնալու միմյանց։


Մուրադյան Սվետլաննա - Աշխարհքս թող խաղաղ լինի, մեր լույսը լուսանա մեր ջահելների վրա, մենք էլ սաղ-սալամաթ վերադառնանք մեր գյուղերը։ Ոչ մի բան չպատահի էս ջահելներին, ոչ մեկի մատին փուշ չմտնի, սաղ-սալամաթ վերադառնան իրենց տները, իրենց երեխաների, կանանց մոտ։

Մուրադյան Զոյան Արմավիր է տեղափոխվել դստեր հետ, երեք տղաներն ու երկու եղբայրներն առաջնագծում են։ Ասում է, 20 օր է, դուրս են եկել գյուղից։

Մուրադյան Զոյա - Պատուհաններ բան սաղ ջարդվել ա, թռչող սարքը մտելա գյուղի վրա, խփել ա, ջարդել։ Ախպերներս, տղաներս մնացել են ընդեղ, իմ աղջկա հետ եկել եմ։ Ես հավատում եմ, որ հաղթելու ենք, մենակ էտա իմ ուզածս։

33-ամյա Նունե Մուրադյանի ամուսինն է առաջնագծում: Առավոտյան է կապ հաստատել, տրամադրությունը բարձր է եղել, կնոջը վստահեցրել է՝ շուտով փոքրիկ Նինայի հետ տուն կվերադառնան։ 

Արմավիր տեղափոխվելուց հետո, երեխաներին անմիջապես դպրոց են ուղարկել, հետո աշնանային արձակուրդներն են սկսվել։ Կարևոր է, որպեսզի երեխաների կրթությունը չտուժի,- ասում է Նունեն։ Հիմա էլ հետևում են, որպեսզի երեխաները դասերի վրա ժամանակ անցկացնեն, հինը կրկնեն, գիրք ընթերցեն։

Մուրադյան Նունե - Հիմա արձակուրդ ա, չեն գնում, բայց երբ բացվեն դպրոցները, անպայման կգնան երեխեքը: Կրթությունը նույնպես մեծ զենք է, մեր երեխաները պետք է մեծ գիտելիքի տեր մարդ մեծանան։ Անկախ նրանից, մենք որտեղ ենք և ինչ վիճակում ենք, խելացի սերունդն ամենակարևորն է մեզ համար։ 

Մեծ ընտանիքի հոգսերը Հայկը հոգում է արտերկրում բնակվող տղաների և բարեկամների օգնությամբ։ Հյուրատունն ամբողջությամբ տրամադրել է հյուրերին, նրանց հետ հարազատ դարձել: Արդեն պայմանավորվել են, հաղթանակից հետո միմյանց հյուր են գնալու, երեխաներն էլ Արմավիրում իրենց երկրորդ տունն են ունենալու։

Արմավիրում Արցախից ժամանած շատ ընտաիքներ կան: Նրանց մի մասը հյուրընկալվել են հյուրատներում, մյուս մասը՝ հյուրընկալ ընտանիքներում։

Արմավիրի մարզպետարանից տեղեկանում ենք, որ արցախցի ընտանիքների համար իրականացվում են մի շարք սոցիալական ծրագրեր։ Դրանք բարի մարդկանց ու բարերարների միջոցներով հավաքագրված սնունդն է, հագուստը, հիգիենիկ և անհրաժեշտ այլ պարագաներ, որոնք բաշխվում են ընտանիքների կարիքի գնահատման միջոցով։ Արմավիրի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանից տեղեկանում ենք նաև, որ Արցախից ժամանած ընտանիքները հասցեագրվում են համայնքապետարաններում՝ ըստ բնակության վայրի։ Համայնքապետարանները մարզպետարան են ներկայացնում ընտանիքների համար անհրաժեշտ օգնության ցանկը և հաջորդաբար մարզպետարանը նրանց է տրամադրում հնարավոր օգնությունը։ Ըստ Ապիտոնյանի, մինչ օրս աջակցության ծրագրերը կազմակերպվել են հավաքագրված տարբեր օգնությունների սահմաններում, իսկ այսուհետ կգործի կառավարության որոշումը, ըստ որի մարզպետարաններին կհատկացվի ֆինանսական միջոցներ՝ մեկ ընտանիքի համար 14 օրվա կտրվածքով անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ հատկացնելու համար։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website