Նորից կարկուտ, նորից պարտքերի տակ հայտնված թշվառ գյուղացի
Գետաշենի մեծ թվով գյուղացիական տնտեսություններ մեկ օրում սկսեցին և ավարտեցին ծիրանի բերքահավաքը: 20 րոպե տեղացած ուժգին կարկուտն ամբողջությամբ վնասեց գյուղացիների բերքը:


Գետաշենում 7 հակակարկտային կայան է տեղադրված: Կայանները մասամբ գործարկվել են, բայց անօգուտ:
Կարկուտից Գետաշենում վնասվել է 80-100 հեկտար պտղատու այգիի և բանջարաբոստանային ցանքատարածություն:

Գետաշենցիները գնորդի պակաս չունեին: Ծիրանի բերքահավաքը նոր էին սկսել և վրացի արտահանողների հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել կիլոգրամը 200 դրամով վաճառելու: Նույնիսկ արտահանողները տարաներ էին տրամադրել գյուղացիներին: Ըստ գյուղացիների, եթե պտուղը լիարժեք հասունացած լիներ, կարող էին վերամշակող գործարաններին հանձնել:

Արմավիրի մարզպետարանից տեղեկանում ենք, որ ստեղծվել է հանձնաժողով կարկուտի պատճառած վնասները ճշտելու համար: Նախնական տվյալներով կարկտահարված 9 համայնքներում վնասի չափը կազմում է 30-100 տոկոս:

Հանձնաժողովի նախնական հաշվարկներով՝
  • Գետաշենում վնասվել է 90 հեկտար հողատարածք, վնասվածությունը 70-100 տոկոս
  • Բերքաշատ- 150 հեկտար, վնասվածությունը 50-80 տոկոս
  • Շենավան - 100 հեկտար, վնասվածությունը 40-70 տոկոս
  • Արագած - 250 հեկտար - վնասվածությունը 50-70 տոկոս
  • Աղավնատուն - 450 հեկտար, վնասվածությունը 80-100 տոկոս
  • Ամբերդ - 250 հեկտար, վնասվածությունը 60-80 տոկոս
  • Դողս - 90 հեկտար, վնասվածությունը 30-40 տոկոս
  • Այգեժատ/Էջմիածին/ - 27 հեկտար, վնասվածությունը 50-60 տոկոս
  • Լեռնամերձ- 35 հեկտար, վնասվածությունը 80-90 տոկոս:

Ընդհանուր առմամբ վնասվել է 9 համայնքների 1442 հեկտար հողատարածք:
All photo and video materials belong to their owners and are used for demonstration purposes only. Please do not use them in commercial projects.
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website