Ճիշտ լուծումը լռելն է
Սոցիալական ցանցերում և Հայաստանի լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում 2016 թվականին World Life Expectancy էլեկտրոնային պարբերականի «Կյանքի տևողությունն աշխարհում» հրապարակման տվյալները, ըստ որի ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով 172 երկրների շարքում մեր երկիրը զբաղեցնում է առաջին տեղը։ Սա չի նշանակում, որ Հայաստանում ուռուցքային հիվանդությունների մակարդակն ամենաբարձրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2018 թվականի տվյալներով Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը 100 հազար մարդու հաշվարկով տարածաշրջանում ամենաբարձրն է։
Հայաստանի առոջապահության պատասխանատուները հարյուրավոր փաստարկներ կբերեն և կփորձեն ապացուցել, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է, քանի որ արևը ծագում է արևելքից և ցերեկվան հաջորդում է գիշերը։ Երբեք չեն ասի, որ Հայաստանում աշխատում է ատոմային ռեակտոր, և ինչպես մյուս միջուկային էլեկտրաէներգիա արտադրող երկրներում, այնպես էլ մեզ մոտ պետք է այս ցուցանիշը բարձր լինի։
Այժմ տեսնենք քաղցկեղային հիվանդությունների նկատմամբ ինչպիսի ցուցանիշներ կան աշխարհի մյուս երկրներում, որտեղ ամենաշատ միջուկային ռեակտորներն են տեղադրված։
Աղյուսակից պարզ երևում է, որ մեր երկրի դիրքերն այնքան էլ վատ չեն, սակայն իրականության մեջ իրավիճակն ավելի խայտառակ կլինի եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության թիվը վիճելի է: Հայաստանում գրանցված քաղցկեղով հիվանդների ճշգրիտ քանակը նույնպես կասկածի տեղիք է տալիս։ Շատ հիվանդներ քաղցկեղից մահանում են Ուռուցքաբանության ինստիտուտի տեղը չիմանալով, իսկ մահվան վկայականներում երբեք «քաղցկեղ» տերմինը չի օգտագործվում։

Այս աղյուսակում բավականին հետաքրքիր տվյալներ կան: Օրինակ, այն երկրներում, որտեղ ավելի շատ են մտահոգված հասարակության առողջությամբ, ավելի քիչ վտանգ ներկայացնող ռեակտորներ են աշխատացնում, այդ երկրներում քաղցկեղի հիվանդության դեպքերն ավելի հաճախ են։

Ատոմային էլեկտրակայանների մթնոլորտ արտանետած ռադիոակտիվ մասնիկների վնասակար ազդեցության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի շատ քաղաքականացված է և չի արտացոլում իրական պատկերը։ Կան երկրներ, որոնք միջազգային շուկայում գումարներ են աշխատում ատոմակայաններ կառուցելու համար: Կան երկրներ, որոնք արդեն ունեն ատոմային էլեկտրակայաններ և երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 70 տոկոսը ստանում են ատոմային էլեկտրակայաններից: Բնական է, այս երկրները հնարավորինս հասարակությունից կթաքցնեն իրական ցուցանիշները։ Մյուս կողմից կան երկրներ, որոնք, անկախ ամեն ինչից, միլիարդավոր դոլարներ են ծախսում հասկանալու համար ատոմային էներգիայի դրական և բացասական կողմերը։
Ատոմակայանի ազդեցությունը քաղաքացիների և շրջակա միջավայրի վրա
Դոկտոր, պրոֆեսոր Յաբլոկովի գնահատմամբ, ատոմային էներգետիկայի կողմից մարդկությանը հասցրած վնասների նկատմամբ «դավադիր լռության» երկու պատճառ կա։ Առաջին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության(ԱԷՄԳ) միջև 1959թ. մայիսի 28-ին համաձայնագիր է ստորագրվել, որով արգելվում է ԱՀԿ-ին, առանց ԱԷՄԳ-ի հետ խորհրդակցելու, հրապարակել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երկրորդ գործոնը ԱԷԿ-ի գործունեության վտանգավոր հետևանքների վերաբերյալ տեղեկատվության տարածման և տվյալների գաղտնազերծման սահմանափակումն է։

Չնայած սահմանափակումներին, 20-րդ դարի միջուկային ռեակտորների վթարների հետևանքներն այլևս հնարավոր չէր գաղտնի պահել։

Հետազոտությունների արդյունքները՝ կատարված ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում և Ֆրանսիայում, շատ տխուր են հատկապես ատոմային ռեակտորից մինչև 50 կմ շառավղում ապրող բնակչության համար։ Կարելի է թվային տվյալներ բերել տարբեր երկրների հետազոտություններից, սակայն չծանրաբեռնելու համար նշենք, որ արդեն Իսպանիան, Իտալիան, Ավստրիան, Գերմանիան, Բելգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Թայվանդը և Վիետնամը հրաժարվել են ատոմային էներգիա ստանալուց և գործող ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետները լրանալուց հետո այլևս հրաժարվել են կառուցելուց։ Այս որոշումների վրա մեծ ազդեցություն են ունեցել 1986 թվականի Չերնոբիլի և 2011 թվականի Ֆոկուսիմայի ատոմակայանների աղետները։ Հենց սա է պատճառը, որ 2018 թվականի ընթացքում գործարկվել է ընդամենը 2 ատոմային ռեակտոր Ռուսաստանում և մեկը Ռուսաստանի կողմից կառուցվում է Թուրքիայում։ Մասնավոր ընկերություններն այլևս հրաժարվել են կառուցել ատոմակայաններ: Դրանք կառուցում են միայն ռուսական ընկերությունները կառավարության կողմից երաշխավորված վարկերի միջոցով։

Հայաստանում ԱԷԿ-ի աշխատանքը երբեք չի գնահատվել շրջակա միջավայրի և մարդու առողջության համատեքստում։ Չկան հետազոտություններ, չկան տվյալներ և վերլուծություններ։ Կա միայն ծրագիր վերագործարկելու Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը։

Այժմ թվարկենք հիվանդությունների ոչ լրիվ ցանկը, որոնք առաջանում են ատոմային էներգիայի պատճառով․

1․ Գենետիկական ապարատի ախտահարումներ

2․ Քաղցկեղային հիվանդություններ

3. Սաղմնային զարգացման խանգարումներ

4. Բնածին արատներ

5. Ինքնաբուխ աբորտներ և մահացած ծնունդներ

6. Վաղաժամ ծնունդ

7. Անհաս ծնունդներ (ծնունդի քաշի անկում)

8․ Մանկական մահացություն /այդ թվում մահացություն ծննդյան առաջին օրում և առաջին շաբաթում/

9․ Ծննդաբերությունից հետո նորածնի հանկարծակի մահ

10․ Մտավոր զարգացման խանգարումներ

11․ Փողերի կապում (չհղիանալու համար)

12․ Կատարակտ / ոսպնյակների մթագնում/

13․ Իմունային ընկճախտ, իմունային համակարգի խանգարում

14․ Սրտանոթային և շնչառական հիվանդությունների հաճախականության և ծանրության ավելացում

15․ Մարսողական համակարգ

16․ Էնդոկրին համակարգի փոփոխություններ

17․ Դաշտանային ֆունկցիայի խանգարում

18․ Ժամանակից շուտ ծերացում և կյանքի տևողության կրճատում
Իսկ այժմ տեսնենք այս հիվանդությունների նկատմամբ ինչպիսի պաշտոնական տվյալներ կան։
Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքի աղյուսակների

ՀՀ բնակչության կյանքում առաջին անգամ ախտորոշված հիվանդություններ՝ 15 տարեկան և բարձր
ՀՀ բնակչության կյանքում առաջին անգամ ախտորոշված հիվանդություններ՝ 0-14 տարեկան երեխաներ
Աղյուսակներում, ըստ տարիների, կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների դինամիկային չոր տրամաբանությամբ հետևելով, ակնհայտ է դառնում, որ, երբ ՀԱԷԿ-ը չի գործել, այդ ընթացքում հիվանդությունների նվազման դինամիկա է արձանագրվել, իսկ 2000 թվականից սկսել են նշված հիվանդություններն ավելի հաճախ հայտնաբերվել։ Սա՝ ամենատարրական դիտարկմամբ։
ՀՀ բնակչության ընդհանուր հիվանդածություն՝ 15 տարեկան և բարձր
ՀՀ բնակչության ընդհանուր հիվանդածություն՝ 0-14 տարեկան երեխաներ
Ռադիոակտիվ ճառագայթման նկատմամբ ամենազգայունը 0-14 տարեկան երեխաներն են, և այս աղյուսակը ապացույցն է այն իրականության, որ ՀԱԷԿ-ն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում։

ԱՀԿ վիճակագրության համաձայն, ամբողջ աշխարհում տարեկան 200 հազար երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով, իսկ օրական 250 երեխա մահանում է այդ հիվանդությունից:

Ընդհանրացնելով այս աղյուսակների տվյալները, կստանանք ռադիոակտիվ ճառագայթման հետևանքով առաջացած հիվանդությունների դինամիկայի կորը 1990-2018թթ․ ընթացքում։
Ինչու Հայաստանում չկա վիճակագրություն
Պատասխանը պարզ է ու տրամաբանական։

Եթե Հայաստանն ունենա ԱԷԿ-ի վնասակար ազդեցության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, ստիված կլինի նաև պատասխանատվություն կրել գոնե հասարակության առողջությանը պատճառած վնասների համար։ Սա ենթադրում է՝

- ԱԷԿ-ի ռիսկային գոտում բնակվող հասարակության շրջանում ռադիոակտիվ ճառագայթման նկատմամբ զգայուն հիվանդությունների հայտնաբերման նպատակով պարբերաբար անվճար հետազոտություններ անցկացնել,

- ռիսկային գոտում գտնվող բուժհաստատությունները համալրել համապատասխան մասնագետներով և վերազինել ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի ժամանակին հայտնաբերել ռադիոակտիվ ճառագայթումից առաջացած հիվանդությունները։

Այս միջոցառումների իրականացման համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Հայաստանի բոլոր իշխանություններն էլ դա հասկացել են և ընտրել են «չկա հիվանդություն, չկա խնդիր» տարբերակը, իսկ արմավիրցին, գումար չունենալու պատճառով, թող կուրանա կամ պարտադիր չէ, որ ամուսինները երեխա ունենան։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website