ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ - 2019թ․
2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները եւ սառնարանային տնտեսությունները
- Հակակարկտային ցանցապատ տարածք՝ 2018թ. - 79 հա 2019թ. - 176.41 հա

- Ջերմոցներ և ջերմատներ՝ 2018թ. - 430 հա 2019թ. - 814.61 հա

- Կաթիլային ոռոգվող հողատարածք՝ 2018թ. - 855 հա 2019թ. - 1635.74 հա

- Սառնարանային տնտեսություն՝ 2018թ. - 14300 տոննա 2019թ. - 21100 տոննա

2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսության մեջ փաստացի օգտագործված հողատարածությունները կազմել են 41644 հա, որը 223 հա-ով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:
Մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի արտադրությունը ևս գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը: Համապատասխան տվյալները կամփոփվեն և կներկայացվեն տարեվերջին:
Խաղողի 1 կգ նախորդ տարի մթերվել է 140, իսկ այս տարի` 150 դրամով:Ծիրանն էլ արտահանվել է 350-400 դրամով, նախորդ տարվա 250-ի փոխարեն: Ծիրանը 2000, իսկ կեռասը
Հաշվետու տարում մարզպետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1720 հա թաքնված այգի, որոնք բերվել են օրինական դաշտ և տարբեր համայնքների բյուջե է մուտքագրվել 34 մլն դրամ:
Կտրուկ ավելացել է նաև ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման ցուցանիշը, որն այս պահի դրությամբ 50 մլն
դրամով գերազանցում է 2018 թվականի
2019 թվականի գյուղատնտեսական տարվա համար կարևոր ձեռքբերում եմ համարում նաև մթերման և ոռոգման հետ կապված խնդիրների բացակայությունը, որը հիմնականում պայմանավորված է ոլորտի մեր գործընկերների հետ ունեցած փոխգործակցությամբ, պետական ճիշտ քաղաքականությամբ և մի շարք այլ հանգամանքներով:
Ոլորտում արձանագրված հաջողություններից են նաև
<<Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի>> պետական աջակցության ծրագրի շրջանակում 29 ֆիզիկական և իրավաբանական անձի տրամադրվել է 43 միավոր գյուղատնտեսական տեխնիկա (23 տրակտոր, 20 գործիք): Լիզինգի գումարը կազմել է 210,6 մլն դրամ:

<<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման>> ծրագրի շրջանակներում թվով 905 վարկառուի տրամադրվել է շուրջ 4.2 մլրդ դրամ վարկ:

<<Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման>> ծրագրի շրջանակներում 3 ընկերությունների հատկացվել է 24.0 մլն դրամ վարկ:

Սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հաշվետու ժամանակահատվածը հաջողված է եղել նաև մարզում իրականացված ծրագրերի և ներդրումային քաղաքականության առումով:
Պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող համաֆինանսավորման ծրագրերի, հայաստանյան և դոնոր կազմակերպությունների, առանձին անհատների ու բարերարների աջակցությամբ և այլ միջոցներով մարզի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղված ավելի քան 209 ծրագիր է իրականացվել` 12 մլրդ դրամի շրջանակում:

2019թ. ընթացքում Արմավիրի մարզում իրականացվում են ընդհանուր առմամբ 37 կմ երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքներ (հիմնանորոգում, վերանորոգում, մասնակի վերանորոգում), այդ թվում՝

46 համայնքում իրականացվել են 37 կմ երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքներ (հիմնանորոգում, վերանորոգում, մասնակի վերանորոգում):

պետական բյուջեով - 14 կմ

պետական և համայնքային բյուջեներով - 10.8 կմ

մարզպետարանի և մասնավորի համագործակցությամբ - 12.2 կմ

2019 թվականին Արմավիրի մարզում իրականացվել են ավելի շատ ճանապարհաշինական աշխատանքներ, քան վերջին 3 տարին միասին վերցված:


24 համայնքում խմելու ջրի ջրագծերի ներքին ցանցի կառուցում, վերակառուցում և վերանորոգում

պետական և համայնքային բյուջեներով – 16 համայնք

միջազգային կազմակերպություն և համայնքային բյուջե – 1 համայնք

9 համայնքում ոռոգման համակարգերի բարելավում

պետական և համայնքային բյուջեներով – 8 համայնք

7 համայնքում 8 նոր խորքային հորի հորատում, ևս 8-ի վերականգնում

Պետական բյուջեով - 7 համայնք

4 համայնքում մասնավոր ընկերությունների կողմից 777.2 հազար խմ ընդհանուր տարողությամբ ջրամբարների կառուցում (4,5 մլրդ դրամի ներդրում)

7 համայնքում մասնավոր ընկերությունների կողմից 163.39 հա ինտենսիվ այգու հիմնում

4 համայնքում կոյուղագծի կառուցում, ընդլայնում

պետական և համայնքային բյուջեներով – 4 համայնք

4 համայնքում մշակույթի տան վերանորոգում (2 -շենքի վերանորոգում, 1-տանիքի վերակառուցում, 1-ջեռուցման համակարգի անցկացում)

պետական և համայնքային բյուջեներով – 4 համայնք

16 համայնքում 14 կմ արտաքին լուսավորության ցանցի վերանորոգում (2 կմ միջպետական, 12 կմ համայնքային նշանակության ճանապարհ)

պետական և համայնքային բյուջեներով – 1 համայնք

համայնքային բյուջեներով - 5 համայնք

9 մանկապարտեզի շենքի վերանորոգում և գույքի ձեռքբերում

պետական և համայնքային բյուջեներով – 3 համայնք

համայնքային բյուջե և մասնավոր կազմակերպություն - 6 համայնք

20 դպրոցում իրականացվել են կամ մինչև տարեվերջ կավարտվեն հիմնանորոգման, մասնակի վերանորոգման, ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքները:

պետական աջակցությամբ հիմնանորոգվում է 1 դպրոց, ևս 1-ն էլ մասնակի վերանորոգվելու է

մարզպետարանի աջակցությամբ և դպրոցի խնայած միջոցներով մասնակի վերանորոգվել է 15 դպրոց

եռակողմ համագործակցությամբ (ԲՀ, համայնք և դպրոց) մասնակի վերանորոգվել է 1 դպրոց

բարերարի միջոցներով մասնակի վերանորոգվել է 2 դպրոց

5 դպրոցի կառուցման ծրագիր է հաստատվել

պետական աջակցությամբ – 4 դպրոց

ՀԲ կողմից ֆինանսավորվող <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրով – 1 դպրոց

8 դպրոցում ներդրվել է <<Դպրոցական տաք սնունդ>> ծրագիրը, որից օգտվող դպրոցների թիվը դարձել է 65:

5 դպրոցում հիմնվել է <<Արմաթ>> լաբորատորիա:

2 համայնքում բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում

պետական և համայնքային բյուջեներով

2 համայնքում գյուղտեխնիկայի ձեռքբերում

պետական և համայնքային բյուջեներով


1 համայնքում համայնքապետարանի շենքի վերանորոգում

պետական և համայնքային բյուջեներով

1 համայնքում մաքրման կայանի վերականգնում

պետական և համայնքային բյուջեներով

1 համայնքում մանկական խաղահրապարակի կառուցում

պետական և համայնքային բյուջեներով

1 բժշկական կենտրոնի բացում

ներդրումային ծրագրի շրջանակում

1 բուժհաստատության մասնակի վերանորոգում

խնայած միջոցներով

Ստվերային դրամաշրջանառության բացառման նպատակով ձեռնարկվել են կազմակերպչական և ադմինիստրատիվ բնույթի միջոցառումներ, որոնց արդյունքում ավելացել են վճարովի ծառայություններից գոյացող մուտքերը: Արդյունքում` վճարովի ծառայությունները 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 395մլն 346 հազ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 90մլն 747 հազ. դրամով: Հաջորդաբար շուրջ 24,8 %-ով բարձրացել է բուժանձնակազմի միջին աշխատավարձը։
Մարզի բոլոր բուժհաստատություններն ապահովվել են այլընտրանքային էներգիայով (ձեռք են բերվել շարժական էլեկտրակայաններ): Արմավիրի ԲԿ-ի և Վաղարշապատի հիվանդանոցի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2 շտապօգնության բրիգադ է ավելացվել, և մարզի բուժհաստատությունների կտրվածքով դրանց թիվը դարձել է 8:

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզում հաշվետու ժամանակահատվածում 50%-ով ավելացել է հետաքրքրվածությունը փոքր և միջին բիզնեսի նկատմամբ:

Արմավիր քաղաքում 2 խոշոր ներդրումային ծրագիր` 948 մլն դրամի շրջանակում.
"Լեման" հարսանյաց սրահ - 710 մլն դրամ

"ԱՐՄՄԵԴ" բժշկական կենտրոն - 238 մլն դրամ

Էջմիածին քաղաքում 5 խոշոր ներդրումային ծրագիր` 2 մլրդ 539 մլն դրամ ընհանուր արժողությամբ (կառուցվել է 2 հյուրանոց, 1 հարսանյաց սրահ, 2 բնակելի շենք):

Մեծամոր քաղաքում - կառուցվել է 1 մարզասրահ` 300 մլն դրամի շրջանակում:
Փարաքար համայնքում իրականացվել է 15 ներդրումային ծրագիր` 759 մլն դրամի շրջանակում:

Նալբանդյան համայնքում ամերիկահայ բարերարի կողմից իրականացվել է 2 ներդրումային ծրագիր, որոնց արդյունքում կառուցվել է 14 բնակելի տուն և 1 բուժկետ` 404 մլն դրամի շրջանակում:

Պտղունք համայնքում 1 ներդրումային ծրագիր` 47 մլն դրամի շրջանակում:
4 համայնքում մասնավոր ընկերությունների կողմից 777.2 հազար խմ ընդհանուր տարողությամբ ջրամբարների կառուցում` 4,5 մլրդ դրամի շրջանակում:

7 համայնքում մասնավոր ընկերությունների կողմից 163.39 հա ինտենսիվ այգու հիմնում:
Միայն 6 գործարար ընդլայնել է գործունեությունն Արմավիրի մարզում: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 2820 հեկտար հողատարածք, հիմնականում ընկույզի, պիստակի, ունաբի, նշի այգիներ հիմնելու, մթերող ձեռնակություն կառուցելու և չրի արտադրությունն ընդլայնելու նպատակով:
Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյան փողոցի թիվ 1 այրված շենք
"Ամրան" ՍՊԸ-ի տնօրենի հետ համագործակցության արդյունքում իրականացման փուլում է Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 5 հասցեի պետական գույքի հաշվեկշռում գտնվող և չօգտագործվող շինությունները վերանորոգելու և որպես բնակարաններ Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյան փողոցի թիվ 1 այրված և թիվ 9 վթարային շենքերի թվով 26 ընտանիքի անհատույց տրամադրելու գործընթացը:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հաշվետու ժամանակահատվածում հաջողությամբ կազմակերպվել և իրականացվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, ինչպես նաև 25 համայնքում համայնքի ղեկավարի և 6 համայնքում ավագանու անդամի ընտրությունները: Եղեգնուտ և Ծիածան համայնքներում վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել
են ավագանու անդամների, իսկ Զարթոնք համայնքում` համայնքի ղեկավարի լիազորությունները, և Կառավարության որոշմամբ նշանակվել են արտահերթ ընտրություններ:

ՀՀ գործող օրենսդրությանը չհամապատասխանության հիմքով Արմավիրի մարզպետարանի կողմից հաշվետու ժամանակահատվածում առարկություններ են ներկայացվել համայնքների ավագանիների 54 որոշման նկատմամբ:

Լիազոր մարմնի կողմից հաստատված աշխատանքնային ծրագրով Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից ուսումնասիրվել և ամփոփվել են 2018 թվականի չորրորդ և 2019 թվականի առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում մարզի 40 համայնքում իրականացված վարչական հսկողության արդյունքները: Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել են օրենսդրության պահանջների չպահպանման փաստական տվյալներ, որոնց վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` թույլ տրված խախտումները վերացնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Քննարկումների արդյունքում սահմանված կարգով և ժամկետներում արձանագրված խախտումները վերացվել են:

Արմավիրի մարզպետարանի ներքին աուդիտի 2018 և 2019 թվականների տարեկան և ռազմավարական ծրագրերին համապատասխան 5 բժշկական հաստատությունում "Վաղարշապատի հիվանդանոց" ՊՓԲԸ- ում, "Մեծամորի ԲԿ", "Էջմիածին բժշկական կենտրոն", "Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի "Հիսուսի Մանուկներ" և "Արմավիրի ԲԿ" ՓԲԸ-ներում) և 39 պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացվել է ֆինանսական աուդիտ, որի արդյունքների վերաբերյալ կազմվել են աուդիտորական հաշվետվություններ և եզրակացություններ: Արմավիրի մարզպետարանի թվով 5
բաժնում իրականցվել է համապատասխանության աուդիտ, որի արդյունքների վերաբերյալ ևս կազմվել են աուդիտորական հաշվետվություններ և եզրակացություններ:

Մարզի բուժհաստատություններում ստվերային դրամաշրջանառության բացառման նպատակով ձեռնարկվել են կազմակերպչական և ադմինիստրատիվ բնույթի միջոցառումներ, որոնց արդյունքում ավելացել են վճարովի ծառայություններից գոյացող մուտքերը: Արդյունքում` վճարովի ծառայությունները 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 395 մլն 346 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 90 մլն 747 հազար դրամով: Հաջորդաբար շուրջ 24.8%-ով բարձրացել է բուժանձնակազմի միջին աշխատավարձը, բոլոր բուժհաստատություններն ապահովվել են այլընտրանքային
էներգիայով (ձեռք են բերվել շարժական էլեկտրակայաններ): Իսկ Արմավիրի ԲԿ-ի և Վաղարշապատի հիվանդանոցի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2 շտապօգնության բրիգադ է ավելացվել, և մարզի բուժհաստատությունների կտրվածքով դրանց թիվը դարձել է 8:
ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզպետարանում, համայնքապետարաններում, մարզպետարանի ենթակայությամբ բժշկական և կրթական հաստատություններում թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը և դրանց համալրման համար մրցույթների հայտարարությունները պարբերաբար հրապարակվել են մարզպետարանի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով` դրանով իսկ ապահովելով կադրային քաղաքականության թափանցիկությունը, ընդլայնելով քաղաքացիների դիմելիության շրջանակը:

Կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպության 8 տնօրեն:

Գործունեության ժամկետն ավարտվելու կապակցությամբ 18-ի հետ լուծվել է կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը: 6-ն ազատվել է անձնական դիմումի համաձայն:
1-ի լիազորությունները դադարեցվել են` դպրոցի կառավարման խորհրդի որոշումն ուժը կորցրած ճանաչելու հիմքով:
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ
Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում նախատեսվում է 91630 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` համայնքների 10-ը % համաֆինանսավորմամբ:

Մարզում նախատեսվում է հորատել 18 և վերանորոգել 14 խորքային հոր:

Ակնալիճ և Արշալույս համայնքներում կայուն ոռոգման համակարգեր ստեղծելու նպատակով նախատեսվում է պետության աջակցությամբ անցկացնել կաթիլային ոռոգում (գյուղացիական տնտեսությունները ձեռք են բերելու միայն իրենց հողատարածքի կաթիլային ոռոգման համար նախատեսվող ջրցան խողովակները):

Պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 11,77 կմ ճանապարհի հիմնանորոգում, այդ թվում`

Մ-5 Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա մարզային նշանակության ճանապարհի 3,0 կմ հատվածի հիմնանորոգում:

Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ճանապարհի 2,07 կմ հատվածի հիմնանորոգում:

Մ-5 Երվանդաշատ-Բագարան մարզային նշանակության ճանապարհի 2,5 կմ հատվածի հիմնանորոգում:

Մ-9, Մ-1 Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ճանապարհի 4,2 կմ հատվածի հիմնանորոգում:

Պետական բյուջեի և այլ ներդրումային ծրագրերի միջոցներով նախատեսվում է 9 դպրոցում իրականացնել մարզադահլիճների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, իսկ ներառական կրթություն ստացող երեխաների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ:

"ԱՄՐԱՆ" ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում հիմնել նաև կարի ֆաբրիկա և սառնարանային տնտեսություն:

Հետևողական աշխատանքներ են տարվում ներդրողների հետ` մարզում ինտենսիվ այգիներ և սառնարանային տնտեսություններ հիմնելու ուղղությամբ:

Մարզում շարունակվելու են պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող համաֆինանսավորման ծրագրերը` ուղղված համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

"Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի" կազմակերպվող ներդրումային համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մարզպետարանում հավաքագրվել են տնտեսության տարբեր ոլորտների, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության, ճանապարհաշինության, ծառայությունների զարգացմանն ուղղված հավակնոտ ծրագրերի ներդրումային առաջարկներ՝ շուրջ 5.5 մլրդ դրամ արժողությամբ, որոնց իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 1180 աշխատատեղ: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների և հնարավոր ներդրողների առկայության դեպքում այս ծրագրերի իրականացումը մեծ ազդեցություն կունենա մարզի տնտեսության զարգացման, հավելյալ արդյունքի և նոր աշխատատեղերի ստեղծման հարցում:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website